211652_close_icon

ՀՀ կառավարությունը արցախցիների լայն արտագաղթի հրահրելու ծրագիր է անում. Բեգլարյանը հանրահավաքին միանալու կոչ է անում

views-count2257 դիտում article-date 20:59 26-03-2025
Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը գրում է․

«Ո՛Չ ԱՐՏԱԳԱՂԹԻՆ ՄԱՅՐ ՀԱՅՐԵՆԻՔԻՑ...

ՀՀ կառավարության որոշումները տեղահանված արցախցիների բնակվարձի աջակցության կրճատման և բնակարանային ծրագրի վերաբերյալ, հակիրճ ասած, արցախցիների լայն արտագաղթ հրահրելու ծրագիր է:
ՀՀ իշխանությունները որոշել են արցախցիների հետ հերթական անգամ խոսել հարկադրանքի լեզվով՝ պատրաստ չլինելով հիմնավոր կերպով քննարկել մեր ողջամիտ մտահոգություններն ու առաջարկները:

Նրանք պլանավորում են ծայրահեղ սոցիալական անկայունություն ու աղքատություն ստեղծելով հարկադրել արցախցիներին ընդունել իրենց կիսատ-պռատ ու վտանգավոր լուծումները: Էլ չեմ էլ նշում մեր բռնի տեղահանման հարցում իրենց առաջնային մեղավորության և ունեցած պատասխանատվությունների մասին:

Ուստի, կարևոր է, որ բոլորս մեր ձայնը բարձրացնենք առաջիկա հանրահավաքին մասնակցելով՝ մարտի 29-ին, ժամը 15:00-ին, Ազատության հրապարակում՝ և՛ ներքին սոցիալական ու իրավական, և՛ արտաքին քաղաքական հարցերը (վերադարձ, գերիներ և այլն) ներկայացնելու և լուծումներ պահանջելու նպատակով»:

 

Նմանատիպ նյութեր