211652_close_icon

Այսօր ազդարարվեց հայկական պետականության լուծարման ավարտափուլի հետհաշվարկը. Հայկ Դեմոյան

views-count2308 դիտում article-date 21:14 26-03-2025
Հայկ Դեմոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՀԵՏՀԱՇՎԱՐԿԻ ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԱԾ Է

Ղարաբաղյան շարժումը չշարունակելու թեզի շրջանառումն ընդամենը նպատակ ունի կոծկել ու չխոստովանել, որ հենց իրենց միջոցով այդ շարժումը փոշիացնելով, այն փոխակերպվել է Հայաստանի լինել-չլինելու հարցի: Ղարաբաղը արդեն հանձնել է, բայց ասում է շարժումը չպետք է շարունակվի:

Դրա հետ փոխկապակցված հաջորդ մտքի գոհարը կհնչի մոտավորապես այսպես. “Ես գտնում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը, որպես անկախ միջազգային սուբյեկտ, ապացուցել է իր անկենսունակ լինելը, հետևաբար մենք պետք է տարալուծվենք մեկ այլ, ավելի զորեղ պետական կազմավորման մեջ”:

Հիշեցնեմ Հայաստանի կադաստրի վկայականի բացակայության թեզը երբ սկիզբ առավ, ոնց շարունակվեց ու ինչ արդյունքներ գրանցվեց մինչ այս պահը:

Կրկնում եմ. Արցախյան շարժման ավարտի ազդարարմամբ, այսօր ազդարարվեց հայկական պետականության լուծարման ավարտափուլի հետհաշվարկը»:

 

Նմանատիպ նյութեր