211652_close_icon

Փարիզը Կիևին 2 մլրդ եվրոյի ռազմական օգնություն կուղարկի. Մակրոն

views-count526 դիտում article-date 11:50 27-03-2025
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Վոլոդիմիր Զելենսկու հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Փարիզը Ուկրաինային 2 մլրդ եվրոյի ռազմական օգնություն կուղարկի:

Նոր փաթեթը ներառում է Milan հակատանկային հրթիռներ, Mirage կործանիչների համար MICA հրթիռներ, Mistral զենիթային հրթիռներ, զրահատեխնիկա, զինամթերք և անօդաչու թռչող սարքեր: Մակրոնի խոսքով՝ ուկրաինական հակամարտության ավարտին հասնելու «վճռական փուլ» է սկսվել:

Ֆրանսիայի նախագահը ողջունել է նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ջանքերը հակամարտության կարգավորման ուղղությամբ:

 

Նմանատիպ նյութեր