211652_close_icon

Վրաստանն իր բիթքոյնի կապիտալով հայտնվել է թոփ 10 երկրների ցանկում

views-count2305 դիտում article-date 16:49 27-03-2025
Վրաստանը 2024 թ. տվյալներով ձեռք է բերել 5.51 միլիոն դոլարին համարժեք 66 բիթքոյն և հայտնվել թոփ 10
կառավարությունների անվանացանկում, որոնք թվային ակտիվներ են կուտակում։

CCN լրատվամիջոցի փոխանցմամբ՝ անվանացանկը գլխավորում են Արաբական Միացյալ էմիրությունները, ԱՄՆ-ն, Չինաստանն ու Մեծ Բրիտանիան։ Ամենամեծ թվային ակտիվների պահուստային ֆոնդն ունի Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարությունը՝ 35 միլիարդ դոլարին համարժեք 420,000 բիթքոյն։ ԱՄՆ-ի կապիտալը գնահատվում է 16.52 դոլարին համարժեք 198,109 բիթքոյն։ Հավելենք, որ ԱՄՆ նորանշանակ նախագահ Դոնալդ
Թրամփն այս ամիս ստորագրել է ռազմավարական բիթքոյն ռեզերվ ստեղծելու հրամանագիր։

Չինաստանի թվային ակտիվների պահուստները գնահատվում են 16.2 միլիարդ դոլարին համարժեք 194,000 բիթքոյն։

Ըստ հեղինակի՝ թվային արժեքները մեծ հետաքրքրություն են ներկայացնում կառավարությունների համար, քանի որ
գնալով դրանց դերը մեծանում է համաշխարհային տնտեսության մեջ։

Նմանատիպ նյութեր