211652_close_icon

Խնածախ, Վաղատուր, Խոզնավար գյուղերում մարդիկ անորոշության մեջ են, իսկ իշխանության հանցավոր լռությունն առավել խնդրահարույց իրավիճակ է ստեղծում․ Տիգրան Աբրահամյան

views-count2443 դիտում article-date 21:41 27-03-2025
Խնածախ, Վաղատուր, Խոզնավար գյուղերում մարդիկ անորոշության մեջ են, իսկ իշխանության հանցավոր լռությունն առավել խնդրահարույց իրավիճակ է ստեղծում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը․

«Այսօր այցելել եմ Սյունիքի մարզի Խնածախ, Վաղատուր, Խոզնավար գյուղեր: Զրուցել եմ մեծ թվով մեր հայրենակիցների հետ, ովքեր պարբերաբար ականատես են լինում ադրբեջանական կրակահերթերին:

Շարունակում եմ պնդել, որ առաջին, ադրբեջանական սադրանքներն անպատասխան թողնելը հղի է վտանգավոր հետևանքներով:

Երկրորդ, ադրբեջանական գործողություններն ունեն համակարգային բնույթ և դրանք կարող են առավել ծանր դրսևորումներ ստանալ:

Երրորդ, ադրբեջանական ահաբեկչական գործողությունները, թեև, խուճապ չեն առաջացրել սահմանամերձ գյուղերում, սակայն բավականին մտահոգություններ կան:

Չորրորդ, իշխանությունների իներտ կեցվածքն ու հանցավոր լռությունն առավել անորոշ ու խնդրահարույց իրավիճակ են ստեղծում:

Հինգերորդ, սահմանամերձ համայնքներում մարդիկ կատարյալ անորոշության մեջ են, որովհետև իշխանության ուղերձներն անհասկանալի են և անընդունելի»:

Նմանատիպ նյութեր