211652_close_icon

ՏԿԵ նախարարն ընդունել է Հայաստանում Չինաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարին

views-count718 դիտում article-date 19:07 28-03-2025
ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Չեն Մինի գլխավորած պատվիրակությանը։

Նախարարը ողջունել է հյուրերին և բարձր է գնահատել Չինաստանի հետ տարբեր ոլորտներում համագործակցությունը։

Հանդիպման ժամանակ քննարկվել են տարբեր ոլորտներում համատեղ իրականացվող մի շարք ծրագրերի ընթացքը, առկա խնդիրները, լուծման տարբերակները։
Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր ևս։

Նմանատիպ նյութեր