211652_close_icon

ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է USAID-ը լուծարելու մասին

views-count550 դիտում article-date 10:33 29-03-2025
ԱՄՆ պետդեպարտամենտը հանդես է եկել հայտարարությամբ, որում հայտնել է Միջազգային զարգացման գործակալության (USAID) լուծարման մասին։

Հայտարարության համաձայն՝ պետդեպարտամենտը եւ USAID-ը Կոնգրեսին ծանուցել են վերակազմավորում իրականացնելու իրենց մտադրության մասին, որը մինչեւ 2025թ. հուլիսի 1-ը կփոխանցի USAID որոշ գործառույթներ պետդեպարտամենտին եւ կդադարեցնի գործակալության այլ գործառույթները, որոնք «չեն համապատասխանում Միացյալ Նահանգների վարչակազմի առաջնահերթություններին»:

«Ճիշտ ցուցաբերված օտարերկրյա օգնությունը կարող է առաջ տանել մեր ազգային շահերը, պաշտպանել մեր սահմանները եւ ամրապնդել գործընկերությունը հիմնական դաշնակիցների հետ: Ցավոք, USAID-ը վաղուց շեղվել է իր սկզբնական առաքելությունից, ինչի հետեւանքով արդյունքները չափազանց փոքր էին, իսկ ծախսերը՝ չափազանց բարձր:

Նախագահ Թրամփի շնորհիվ այս առումով անպատասխանատու դարաշրջանն ավարտվեց: Մենք կվերակողմնորոշենք մեր արտաքին աջակցության ծրագրերը՝ ուղղակիորեն համապատասխանեցնելով այն ամենին, ինչը լավագույնն է Միացյալ Նահանգների եւ մեր քաղաքացիների համար:

Մենք շարունակում ենք կյանքեր փրկելու կարեւորագույն ծրագրերը եւ ռազմավարական ներդրումներ կատարել, որոնք ամրապնդում են մեր գործընկերներին եւ մեր սեփական երկիրը:  Սա ամերիկացի ժողովրդին տրված եւ կատարված հերթական խոստումն է»,- նշվել է ԱՄՆ պետդեպարտամենտի հայտարարությունում:

Նմանատիպ նյութեր