211652_close_icon

Մյանմարում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 1․002-ի, վիրավոր է 2․376 մարդ

views-count652 դիտում article-date 09:41 29-03-2025
Մյանմարում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 1,002-ի, ևս 2,376 մարդ տուժել է, շաբաթ օրը հաղորդել Է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը ՝ հղում անելով Մյանմարի լրատվամիջոցներին։

Նշվում է, որ սպասվում է, որ զոհերի և վիրավորների թիվը դեռ կավելանա։ Փրկարարական աշխատանքները շարունակվել են ողջ գիշեր՝ չնայած բազմաթիվ հետցնցումներին:

Հիշեցնենք, որ երեկ հաղորդել էինք, որ Մյանմարում 7,7 և 6,4 մագնիտուդ ուժգնությամբ 2 երկրաշարժ էր գրանցվել։ Ցնցումները զգացվել են նաև Բանգլադեշում, Հնդկաստանում, Թաիլանդում, Լաոսում և Չինաստանում, հայտնել է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը։

Նմանատիպ նյութեր