Հարգելի՛ քաղաքացիներ,
շարունակելով հայտարարագրման վերաբերյալ հարցուպատասխան ձևաչափը, այժմ ՄԱՍ 5-ում եկեք պարզենք, թե ինչպես պետք է լրացնել եկամուտների տարեկան հայտարարագիրը, որոնք են համարվում հարկվող ու չհարկվող եկամուտները և որ տվյալը որ տողում պետք է ներառել։
Եկամուտների տարեկան հայտարարագիրը բաղկացած է վեց բաժիններից, որոնց մի մասը նախալրացվում է ինքնաշխատ, իսկ մյուս մասը՝ Դուք պետք է լրացնեք ինքնուրույն։ Հարցերի և դրանց պատասխանների միջոցով եկեք միասին լրացնենք հայտարարագիրը։
1. Արդյո՞ք հայտարարագիր ներկայացնելու համար անհրաժեշտ է ունենալ ՀՎՀՀ
Այո, հայտարարագիր ներկայացնելու համար պարտադիր է ունենալ հարկ վճարողի հաշվառման համար։ ՀՀ
քաղաքացիները ՀՎՀՀ կարող են ստանալ պարզեցված ընթացակարգով՝ հենց հայտարարագրման համակարգի
միջոցով։ Անհրաժեշտ է մուտք գործել «Անձնական տվյալներ» էջ և սեղմելով «Ստանալ ՀՎՀՀ»՝ ներկայացնել ՀՎՀՀ ստանալու դիմումը։ Հաշված րոպեների ընթացքում կստանաք ՀՎՀՀ-ն։
2. Եթե քաղաքացին նաև ԱՁ է և ունի ՀՎՀՀ, կարող է, արդյո՞ք, այդ ՀՎՀՀ-ն օգտագործել համակարգ մուտք
գործելու համար
Այո, ֆիզիկական անձին՝ որպես անհատ ձեռնարկատեր, նոտար կամ անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձ տրամադրված ՀՎՀՀ-ն միակն է և ենթակա չէ փոփոխման։ Հետևաբար, եթե Դուք ունեք կամ երբևէ ունեցել եք ՀՎՀՀ, ապա հայտարարագրման համակարգի Ձեր «Անձնական տվյալներ» էջում կցուցադրվի այդ ՀՎՀՀ-ն:
3. Ինչպե՞ս են լրացվում աշխատավարձի մասին տվյալները
Եթե Դուք 2024 թվականի ընթացքում եղել եք վարձու (աշխատանքային պայմանագրի համաձայն) աշխատող կամ աշխատել եք քաղաքացիաիրավական պայմանագրով և դրա շրջանակում ստացել եք եկամտային հարկով հարկվող եկամուտ, օրինակ՝ աշխատավարձ, ապա այդ տվյալներն ինքնաշխատ լրացվում են բաժին 1-ի առաջին գլխում։ Այստեղ՝ [1.1.7] տողում, ինքնաշխատ արտացոլվում են նաև ժամանակավոր անաշխատունակության, մայրության նպաստները։
4. Արդյո՞ք կարող եք փոփոխել ինքնաշխատ լրացված տվյալները
Այո, եթե համաձայն չեք հայտարարագրում ինքնաշխատ նախալրացված տեղեկատվության հետ, ապա կարող եք սեղմել «Համաձայն չեմ տեղեկատվության հետ» կոճակը։ Տեղեկատվությունը փոխելու դեպքում համակարգը Ձեզ կհիշեցնի, որ փոփոխությունը կրում է տեղեկատվական բնույթ և, տվյալները փոփոխելու դեպքում լրացուցիչ հարկային պարտավորություն չեք ունենա։
5. Արդյո՞ք առաջին բաժնում լրացվող տվյալները կառաջացնեն լրացուցիչ հարկային պարտավորություններ
Ոչ, առաջին բաժնի՝ առաջին և երկրորդ գլուխներում լրացվող եկամուտները չեն առաջացնում լրացուցիչ հարկային պարտավորություններ, քանի որ հարկային գործակալը (այդ թվում՝ գործատու հանդիսացող) Ձեզ հարկվող եկամուտներ վճարելիս՝ եկամտային հարկը պահում է և վճարում պետական բյուջե։
6. Որտեղ լրացնել բանկային ավանդից ստացված տոկոսը
Եթե Դուք հայտարարատու եք, ունեք ՀՀ-ում բանկում ներդրված ավանդ և 2024 թվականի ընթացքում բանկային ավանդի տոկոսներից ստացել եք եկամուտ (անկախ ստացված տոկոսի գումարի չափից), ապա հայտարարագրում պետք է լրացնեք ոչ թե ներդրված ավանդի ամբողջ գումարը, այլ միայն 2024 թվականի ընթացքում ստացված տոկոսը։ Հայտարարագրի 1-ին բաժնի 2-րդ գլխում անհրաժեշտ է ավելացնել հարկային գործակալ՝ մուտքագրելով ֆինանսական կազմակերպության անվանումը և եկամտի տեսակից ընտրել «Ավանդի տոկոս», ապա [1.2.3] սյունակում լրացնել ստացված տոկոսի (ներառյալ հարկի գումարը) չափը, որից հետո Համակարգն ինքնաշխատ կհաշվարկի եկամտային հարկը և այդ տվյալները կարտացոլվեն [1.2.6] տողում։ Այս դեպքում եկամտային հարկը հաշվարկում, պահում և պետական բյուջե վճարում է հարկային գործակալը, և այդ տվյալը հայտարարագրում ներառելով Դուք լրացուցիչ հարկային պարտավորություն չեք ունենա։
7. Որտե՞ղ լրացնել հարկային գործակալից ստացված շահաբաժինները
Եթե Դուք հայտարարարտու եք և 2024 թվականի ընթացքում հարկային գործակալից ստացել եք շահաբաժիններ, ապա տեղեկատվությունը ներառվում է հայտարարագրի 1-ին բաժնի 2-րդ գլխի՝ [1.2.8] տողում։ Ընդ որում, հարկային մարմնի տեղեկատվական բազայում առկա տվյալների հիման վրա շահաբաժինների և այդ եկամուտներից եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հայտարարագրում լրացվում է ինքնաշխատ։ Այս դեպքում եկամտային հարկը հաշվարկում, պահում և պետական բյուջե վճարում է հարկային գործակալը և այդ տվյալը ներառելով հայտարարագրում Դուք լրացուցիչ հարկային պարտավորություն չեք ունենա։
8. Որտե՞ղ են լրացվում տարվա ընթացքում ստացված վարկերը
Եթե Դուք հայտարարատու եք և 2024 թվականի ընթացքում վարկային գծի կամ հաշվի վարկավորման (օվերդրաֆտի) միջոցով ստացել եք վարկեր, ապա հայտարարագրի 2-րդ բաժնում՝ [2.15] տողում պետք է լրացնեք հաշվետու տարում վարկային գծի կամ օվերդրաֆտի շրջանակում փաստացի ստացված գումարների հանրագումարը։ Այսինքն, անգամ այն դեպքում, երբ վարկը ստացել և մարել եք 2024 թվականի ընթացքում, միևնույն է ստացված վարկի գումարի չափը պետք է ներառեք հայտարարագրում։ Հիշեցնենք, որ 300 հազար դրամի շեմը չի վերաբերում վարկերին, հետևաբար, անկախ գումարի չափից տարվա ընթացքում ստացված բոլոր վարկերը պետք է ներառել հայտարարագրում։
9. Որտե՞ղ են լրացվում տարվա ընթացքում փոխառությամբ (պարտքով) ստացված գումարները
Եթե Դուք հայտարարատու եք և 2024 թվականի ընթացքում միանվագ ստացել եք 300 հազար դրամ և ավելի չափով փոխառություն, ապա այդ գումարը պետք է ներառեք հայտարարագրի 2-րդ բաժնում՝ [2.15] տողում։ Հիշեք, անգամ այն դեպքում, երբ փոխառությունը ստացել և վերադարձրել եք նույն տարում, միևնույն է, այն պետք է ներառեք հայտարարագրում։
10. Որտե՞ղ լրացնել բարեգործական ծրագրերի շրջանակում ստացած եկամուտները
Եթե Դուք ոչ առևտրային կազմակերպություններից, պետությունից (այդ թվում՝ օտարերկրյա պետությունից), համայնքից անհատույց ստացել եք ակտիվներ, աշխատանքներ, ծառայություններ կամ Ձեզ համար (Ձեր օգտին) կատարվել են վճարումներ, ապա նշված եկամուտները համարվում են չհարկվող (նվազեցվող) եկամուտներ և լրացվում են հայտարարագրի [2.11]՝ «Անհատույց ստացվող եկամուտներ» տողում։ Ընդ որում, նշված տողը կարող եք չլրացնել, եթե այդ եկամտատեսակներից հաշվետու տարվա ընթացքում միանվագ չեք ստացել 300 հազար դրամ կամ ավելի գումար, իսկ իսկ այդ չափի կամ գերազանցելու դեպքում՝ այդ եկամուտները հայտարարագրում պետք է լրացնել հաշվետու տարվա ընթացքում ստացված ամբողջ գումարի չափով։ Հիշեցնենք, որ այդ եկամուտները հայտարարագրելով, որևէ հարկային պարտավորություն չեք ունենա։
11. Որտե՞ղ են լրացվում որպես նվիրատվություն փոխանցված գումարները
Եթե հայտարարատու եք և 2024 թվականի ընթացքում որպես նվիրատվություն միանվագ ստացել եք 300 հազար դրամ կամ ավելի գումար, ապա տվյալ տարում նվիրատվությամբ ստացված եկամուտների հանրագումարը պետք է լրացնեք հայտարարագրի 2-րդ՝ նվազեցվող (չհարկվող) եկամուտներ բաժնի [2.10] տողում։ Հիշեցնենք, որ նվիրատվությամբ ֆիզիկական անձանցից ստացված դրամական միջոցները համարվում են չհարկվող եկամուտներ՝ անկախ դրանց չափից։ Ի դեպ, եթե տարվա ընթացքում ֆիզիկական անձանցից ժառանգությամբ և (կամ) նվիրատվությամբ ստացել եք և՛ դրամական միջոցներ, և՛ գույք, ապա հայտարարագրի 2-րդ՝ նվազեցվող (չհարկվող) եկամուտներ բաժնի [2.10] տողում պետք է լրացնեք դրանց հանրագումարը։
12. Որտե՞ղ է լրացվում նվիրատվությամբ ստացված անշաժ և շարժական գույքը
Եթե հայտարարատու եք և 2024 թվականի ընթացքում ֆիզիկական անձանցից ժառագությամբ և (կամ) նվիրատվությամբ ստացել եք անշարժ և շարժական գույք, ապա դա ևս պետք է ներառեք հայտարարագրում՝ այդ գույքի շուկայական գինը լրացնելով հայտարարագրի 2-րդ՝ նվազեցվող (չհարկվող) եկամուտներ բաժնի [2.10] տողում։
Կարևոր է իմանալ, որ 300 հազար դրամի շեմը վերաբերում է նաև նվիրատվությամբ ստացված անշարժ և շարժական գույքին։
Օրինակ, եթե Դուք 2024 թվականի ընթացքում որպես նվիրատվություն ստացել եք բնակարան, ապա հայտարարագրում պետք է ներառեք այդ բնակարանի շուկայական գինը։ Հիշեցնենք, որ նվիրատվության կարգով ֆիզիկական անձանցից ստացվող գույքը համարվում է չհարկվող եկամուտ՝ անկախ չափից, բացառությամբ՝ բազմաբնակարան (այդ թվում՝ բազմաֆունկցիոնալ) շենքի, ստորաբաժանված շենքի կառուցապատող համարվող ֆիզիկական անձից նվիրատվության կարգով ստացվող գույքի։
13. Որտե՞ղ են լրացվում երեխայի միանվագ և ամսական խնամքի նպաստը կամ անապահովության նպաստը
Եթե հայտարարատու եք և 2024 թվականի ընթացքում ստացել եք երեխայի միանվագ և ամսական խնամքի նպաստ կամ անապահովության նպաստ, ապա այդ եկամուտների հանրագումարը պետք է լրացնեք հայտարարագրի 2-րդ՝ նվազեցվող (չհարկվող) եկամուտներ բաժնի [2.1] տողում։
14. Որտե՞ղ են լրացվում ալիմենտները
Եթե հայտարարատու եք և 2024 թվականի ընթացքում ստացել եք ալիմենտ, ապա այդ եկամուտները պետք է լրացնեք հայտարարագրի 2-րդ՝ նվազեցվող (չհարկվող) եկամուտներ բաժնի [2.7] տողում։ Այդ տվյալը ներառելով հայտարարագրում Դուք լրացուցիչ հարկային պարտավորություն չեք ունենա։
15. Որտե՞ղ են լրացվում կուտակային կենսաթոշակային կառավարչին կատարված վճարումները
Եթե հայտարարատու եք և կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակից, ապա հայտարարագրման ենթակա են կուտակային կենսաթոշակային բաղադրիչի շրջանակում հաշվետու տարվա ընթացքում Ձեր համար (օգտին) պետական բյուջեից հատկացվող լրացուցիչ միջոցները, որոնք ինքնաշխատ կլրացվեն հայտարարագրի 2-րդ՝ նվազեցվող (չհարկվող) եկամուտներ բաժնի [2.5] տողում, և կուտակային հատկացումների հաշվին ձեռք բերված կենսաթոշակային ֆոնդի փայերի կառավարումից ստացված եկամուտները, որը ինքնուրույն պետք է լրացնեք նույն բաժնի [2.26] տողում։ Ընդ որում, նշված եկամուտները համարվում են չհարկվող եկամուտներ, ուստի դրանք հայտարարագրելով որևէ հարկային պարտավորություն չեք ունենա։ Հիշեցնենք, որ նշված եկամուտների լրացման նպատակով անհրաժեշտ տեղեկատվությունը կարող եք գտնել «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ կողմից Ձեզ ուղարկվող կենսաթոշակային հաշվի հաշվետվություններում:
16. Որտե՞ղ են լրացվում ապահովագրական հատուցումները
Եթե Դուք հայտարարատու եք և 2024 թվականին ստացել եք ապահովագրական հատուցում, օրինակ՝ ավտոտրանսպորտային պատահարի դեպքում, ապա այդ եկամուտները՝ անկախ գումարի չափից, պետք է լրացնեք հայտարարագրի 2-րդ՝ նվազեցվող (չհարկվող) եկամուտներ բաժնի [2.3] տողում։
17. Որտե՞ղ են լրացվում սոցիալական աջակցության շրջանակում ստացված գումարները
Եթե հայտարարատու եք և սոցիալական պաշտպանության համակարգի շրջանակում ստացել եք գումար (պատվովճար, դրամական օգնություն և օժանդակություն), ապա այդ եկամուտները՝ անկախ գումարի չափից, պետք է լրացնել հայտարարագրի 2-րդ՝ նվազեցվող (չհարկվող) եկամուտներ բաժնի [2.6] տողում։
18. Որտե՞ղ են լրացվում գործուղման ծախսերի փոխհատուցման համար ստացված գումարները
Եթե 2024 թվականի ընթացքում ունեցել եք գործուղման ծախսերի փոխհատուցում, ապա այդ եկամուտների մասին տվյալները պետք է ներառեք հայտարարագրում, եթե դրանց հանրագումարը գերազանցել է տարեկան 3 մլն դրամը։ Այդ տվյալները պետք է լրացնել 2-րդ՝ նվազեցվող (չհարկվող) եկամուտներ բաժնի «Աշխատողների և կամավոր աշխատանք կատարող անձանց փոխհատուցման վճարներ» [2.9] տողում։
19. Որտե՞ղ են լրացվում գույքի օտարումից ստացվող եկամուտները
Եթե հայտարարատու եք և 2024 թվականի ընթացքում այլ ֆիզիկական անձի վաճառել եք գույք (բնակարան, ավտոմեքենա, հողամաս, կահույք և այլն) և վաճառքից միանվագ ստացել եք 300 հազար դրամ և ավելի գումար, ապա այդ եկամուտները պետք է լրացնել հայտարարագրի 2-րդ՝ նվազեցվող (չհարկվող) եկամուտներ բաժնի «Գույքի օտարումից ստացվող եկամուտներ» [2.12] տողում։ Այսինքն, եթե վաճառել եք գույք, որի դիմաց Ձեզ միանվագ փոխանցվել է 380 հազար դրամ, ապա այդ եկամուտները պետք է լրացնեք հայտարարագրում, բայց դրա դիմաց հարկ չեք վճարի։
20. Որտե՞ղ են լրացվում տարվա ընթացքում ստացված կրթաթոշակները
Եթե հայտարարատու եք և 2024 թվականի ընթացքում ստացել եք կրթաթոշակ՝ պետությունից, ուսումնական հաստատություններից, ոչ առևտևային կազմակերպություններից, միջազգային կառուցներից և այլն, ապա այդ եկամուտները պետք է լրացնել հայտարարագրի 2-րդ՝ նվազեցվող (չհարկվող) եկամուտներ բաժնի «Կրթաթոշակներ» [2.13] տողում։
21. Որտե՞ղ պետք է լրացնել շահումներից, մրցույթներից ստացված եկամուտները
Եթե հայտարարատու եք և 2024 թվականի ընթացքում ունեցել եք շահումից ստացված եկամուտներ, ապա դրանք պետք է ներառեք հայտարարագրի 2-րդ՝ նվազեցվող (չհարկվող) եկամուտներ բաժնի [2.16]՝ «Շահումները» տողում։ Բացառություն են կազմում յուրաքանչյուր շահման դեպքում 50 հազար դրամը չգերազանցող դրամական և իրային շահումները, որոնք ստացել եք մասնակցելով գովազդային վիճակախաղերի։
Եթե գովազդային վիճակախաղերով ստացել եք 50 հազար դրամը չգերազանցող դրամական և իրային շահումներ, կամ վիճակախաղերով, տոտալիզատորով ունեցել եք ցանկացած դրամական և իրային շահումներ, ինչպես նաև խաղատներում, շահումով խաղերում և (կամ) ինտերնետ շահումով խաղերում ստացել եք շահումներ, ապա հիշեցնենք, որ դրանք հարկման ենթակա չեն։
Գովազդային վիճակախաղի միջոցով ստացված դրամական և իրային շահումներ՝ 50 հազար դրամը չգերազանցելու դեպքում հայտարարագրում լրացման և հարկման ենթակա չեն, իսկ 50 հազար դրամը գերազանցելու դեպքում՝ հարկվում է գերազանցող մասը եկամտային հարկի 20% դրույքաչափով։ Ընդ որում, գերազանցող մասը հարկվում է հարկային գործակալի կողմից, իսկ հայտարարատուն եկամուտն ու եկամտային հարկը լրացնում է հայտարարագրի 1-ին բաժնի 2-րդ գլխի [1.2.12] տողում։
Մրցույթներում ստացված դրամական և իրային մրցանակները, բացառությամբ՝ յուրաքանչյուր մրցանակի դեպքում 50 հազար դրամը գերազանցող մասի, լրացվում են լրացնել հայտարարագրի 2-րդ՝ նվազեցվող (չհարկվող) եկամուտներ բաժնի «Մրցանակներ» [2.17] տողում։ Եթե մրցույթում ստացված դրամական մրցանակը գերազանցում է 50 հազար դրամը, ապա հարկվում է այդ գումարի գերազանցող մասը եկամտային հարկի 20% դրույքաչափով։ Ընդ որում, գերազանցող մասը հարկվում է հարկային գործակալի կողմից, իսկ հայտարարատուն եկամուտն ու եկամտային հարկը լրացնում է հայտարարագրի 1-ին բաժնի 2-րդ գլխի [1.2.13] տողում։
Իրային մրցանակի դեպքում, եթե այն գերազանցում է 50 հազար դրամը, սակայն այս դեպքում 50 հազար դրամը գերազանցող չափի համար 20% դրույքաչափով եկամտային հարկը հաշվարկում է ֆիզիկական անձը՝ այն լրացնելով հայտարարագրի 3-րդ՝ բաժնի [3.16] տողում։ Օրինակ, եթե ստացել եք դրամական մրցանակ 80 հազար դրամի չափով, ապա հայտարարագրի 2-րդ՝ նվազեցվող (չհարկվող) եկամուտներ բաժնի «Մրցանակներ» [2.17] տողում լրացնում եք 50 հազար դրամը, իսկ գերազանցող մասը, այսինքն 30 հազար դրամը և հարկային գործակալի կողմից 20% դրույքաչափով հաշվարկված 6000 դրամ եկամտային հարկը պետք է լրացնեք հայտարարագրի 1-ին բաժնի 2-րդ գլխի [1.2.13] տողում։ Օրինակը կիրառելի է նաև 50 հազար դրամը գերազանցող իրային մրցանակի դեպքում, սակայն այդ դեպքում 50 հազար դրամը գերազանցող իրային մրցանակի գումարը պետք է լրացնել հայտարարագրի 3-րդ բաժնի [3.16] տողում և դրա 20% դրույքաչափով եկամտային հարկը վճարեք պետական բյուջե։
ՀՀ ազգային հավաքականի կազմում միջազգային մրցույթներում հաղթած մարզիկների և մարզիչների մրցանակները լրացվում են հայտարարագրի 2-րդ՝ նվազեցվող (չհարկվող) եկամուտներ բաժնի «Մրցանակներ» [2.17] տողում։
22. Արդյո՞ք պետք է հայտարարագրել գյուղմթերքի վաճառքից ստացված եկամուտները և ո՞ր տողում
Եթե Դուք հայտարարատու եք և 2024 թվականի ընթացքում որպես գյուղատնտեսական արտադրանք արտադրող գյուղատնտեսական արտադրանքի վաճառքից ստացել եք եկամուտ, ապա դրանք ևս պետք է ներառեք հայտարարագրում։ Տվյալները պետք է լրացնել հայտարարագրի 2-րդ՝ նվազեցվող (չհարկվող) եկամուտներ բաժնի [2.23]՝ «Գյուղատնտեսական արտադրանքի մատակարարումից (իրացումից) ստացվող եկամուտներ» տողում։ Ընդ որում, այս եկամուտները հարկման ենթակա չեն և հայտարարագրում լրացնելով հարկային պարտավորություն չեք ունենա։
23. Որտե՞ղ լրացնել արժեթղթերից ստացվող չհարկվող եկամուտները
Եթե Դուք հայտարարատու եք և 2024 թվականի ընթացքում պարտքային արժեթղթից, կազմակերպության կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում մասնակցության (բաժնետոմսի, բաժնեմասի, փայաբաժնի) կամ ներդրում վկայող այլ արժեթղթերի օտարումից ստացել եք եկամուտները, որոնք ենթակա չեն հարկման, ապա այդ եկամուտները պետք է լրացնել հայտարարագրի 2-րդ բաժնի «Արժեթղթերից եկամուտներ» [2.24] տողում։ Սակայն եկամուտը հարկման ենթակա է, երբ կազմակերպության կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում ներդրել եք շենք կամ այլ շինություն և դրա դիմաց ձեռք եք բերել բաժնետոմս կամ ներդրում վկայող այլ արժեթուղթ, որը վաճառել եք նույն կամ դրան հաջորդող երեք հարկային տարիների ընթացքում։ Այդ եկամուտները պետք է լրացնեք հայտարարագրի 3-րդ՝ հարկային գործակալ չհանդիսացողներից ստացվող (ստացված) եկամուտներից եկամտային հարկի հաշվարկ բաժնի [3.15] տողում, իսկ 10% դրույքաչափով եկամտային հարկը համակարգը կհաշվարկի ինքնաշխատ։
24. Ի՞նչ անել, եթե ունեք եկամուտներ, որոնք անհրաժեշտ է լրացնել նույն տողում
Եթե տարվա ընթացքում ստացել եք տարբեր եկամուտներ, որոնք անհրաժեշտ է ներառել հայտարարագրի նույն տողում, ապա այս դեպքում պետք է լրացնեք այդ բոլոր եկամուտների հանրագումարը։ Օրինակ, եթե 2024 թվականի ընթացքում ունեցել եք Ձեր հաշվեհամարին որպես նվիրատվություն փոխանցված գումարներ, որոնց ընդհանուր թիվը կազմել է 530 հազար դրամ, ինչպես նաև նույն տարվա մեջ ունեցել եք նվիրատվությամբ ստացած գույք, որի շուկայական արժեքը կազմել է 850 հազար դրամ, ապա հայտարարագրի 2-րդ՝ նվազեցվող (չհարկվող) բաժնի [2.10] տողում պետք է լրացնեք այդ բոլորի հանրագումարը, այսինքն՝ 1 մլն 380 հազար դրամ։
25. Որտե՞ղ պետք է լրացնել անշարժ գույքի վարձակալությունից ստացված եկամուտները
Եթե Դուք հայտարարատու եք և 2024 թվականի ընթացքում Ձեր անշարժ գույքը հանձնել եք վարձակալության այլ ֆիզիկական անձի, ապա հայտարարագրի 3-րդ՝ հարկային գործակալ չհանդիսացողներից ստացվող (ստացված) եկամուտներից եկամտային հարկի հաշվարկ բաժնի [3.10]` «Վարձավճար» տողում պետք է ներառեք տարվա ընթացքում ստացված վարձավճարների հանրագումարը, իսկ 10% եկամտային հարկը համակարգը կհաշվարկի ինքնաշխատ։
Իսկ այն դեպքում, երբ տարվա ընթացքում Ձեր ստացած վարձավճարների հանրագումարը գերազանցում է 60 մլն դրամը, ապա 60 մլն դրամը գերազանցող գումարը պետք է լրացնել նույն բաժնի [3.11]՝ «Վարձավճարի 60 մլն դրամը գերազանցող գումար» տողում, որից լրացուցիչ 10% դրույքաչափով եկամտային հարկը համակարգը կհաշվարկի ինքնաշխատ։
Օրինակ, եթե Դուք 2024 թվականի ընթացքում ֆիզիկական անձանց վարձակալության եք հանձնել երկու կամ ավելի բնակարան, որոնց տարեկան վարձավճարի հանրագումարը կազմել է 70 մլն դրամ, ապա [3.10]՝ «Վարձավճար» տողում լրացնում եք 70 մլն դրամը, իսկ [3.11]՝ «Վարձավճարի 60 մլն դրամը գերազանցող գումար» տողում լրացնում եք 10 մլն դրամը (70 մլն-60 մլն)։ Երկու տողերում էլ պետական բյուջե վճարման ենթական եկամտային հարկը համակարգը կհաշվարկի ինքնաշխատ։
Մեկ այլ օրինակով, ենթադրենք՝ մի քանի անշարժ գույք վարձակալության եք հանձնել հարկային գործակալ հանդիսացող իրավաբանական անձանց և տարվա ընթացքում ստացած բոլոր վարձավճարների հանրագումարը գերազանցել է 60 մլն դրամը և կազմել 80 մլն դրամ, ապա այս դեպքում 80 մլն դրամի նկատմամբ 10% դրույքաչափով եկամտային հարկը հաշվարկում և պետական բյուջե է վճարում այդ իրավաբանական անձը, որի մասին տվյալները կարտացոլվեն Ձեր հայտարարագրի 1-ին բաժնի 2-րդ գլխի [1․2.7]՝ «Վարձավճար» տողում, իսկ 60 միլիոն դրամը գերազանցող մասի՝ 20 մլն դրամի (80 մլն-60 մլն=20 մլն) նկատմամբ լրացուցիչ 10% դրույքաչափով եկամտային հարկը Դուք պետք է հաշվարկեք ինքնուրույն՝ այն լրացնելով հայտարարագրի 3-րդ բաժնի [3.11]՝ «Վարձավճարի 60 մլն դրամը գերազանցող գումար» տողում
*Հիշեք, եթե Դուք որևէ հիմքով հայտարատաու չեք, ապա հայտարարագրում լրացնում եք միայն վարձակալությունից ստացված եկամուտը և եկամտային հարկը։
26. Որտե՞ղ պետք է լրացնել արտերկրից ստացված աշխատավարձը
Եթե հայտարարատու եք և ստացել եք աշխատավարձ օտարարկրյա պետությունում, ապա Ձեր հայտարարագրում պետք է ներառեք այդ եկամուտները՝ դրանք լրացնելով հայտարարագրի 3-րդ՝ հարկային գործակալ չհանդիսացողներից ստացվող (ստացված) եկամուտներից եկամտային հարկի հաշվարկ բաժնի [3.4]՝ «Աշխատանքային պայմանագրի շրջանակներում եկամուտ» տողում, իսկ աշխատավարձից հաշվարկված եկամտային հարկի գումարը պետք է լրացնել [3.7]՝ «Հարկվող եկամուտ» տողում։ Հիշեցնենք, որ այդ եկամուտները Հայաստանում չեն հարկվի, եթե Դուք ստացել եք արդեն իսկ հարկված աշխատավարձ այն երկրից, որտեղ եկամտային հարկը 20% և ավելի է։ Իսկ այն դեպքում, եթե տվյալ երկրում եկամտային հարկը ցածր է 20%-ից, ապա տարբերությունը պետք է վճարեք Հայաստանում:
27. Որտեղ պետք է լրացնել ծառայության մատուցման դիմաց ստացված եկամուտները
Եթե Դուք հայտարարատու եք և տարվա ընթացքում ստացել եք ծառայության մատուցումից եկամուտ օտարերկրյա պետությունում, ապա այդ գումարը պետք է լրացնեք հայտարարագրի 3-րդ՝ հարկային գործակալ չհանդիսացողներից ստացվող (ստացված) եկամուտներից եկամտային հարկի հաշվարկ բաժնի [3.5]՝ «Քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատանքի կատարման (ծառայության մատուցման) դիմաց եկամուտ» տողում, իսկ այդ եկամտից հաշվարկված եկամտային հարկի գումարը պետք է լրացնել [3.7]՝ «Հարկվող եկամուտ» տողում։