211652_close_icon

ՀՀ և ՌԴ միգրացիոն ծառայությունները քննարկել են հայ անօրինական միգրանտներին վերաբերող հարցեր

views-count913 դիտում article-date 16:59 29-03-2025
Հայաստանի ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության և ՌԴ Ներքին գործերի նախարարության ներկայացուցիչների միջև տեղի է ունեցել առցանց հանդիպում։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը։

Ռուսական կողմից քննարկմանը մասնակցել են ՌԴ ՆԳՆ միգրացիոն հարցերով գլխավոր տնօրինության, միջազգային համագործակցության, Ներքին ծառայության անձնագրային բաժնի և հաշվառման աշխատանքների, միգրացիոն հարցերի, միջազգային ոլորտային համագործակցության համակարգման վարչությունների ներկայացուցիչները։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են միգրացիոն երկկողմ օրակարգին վերաբերող թեմաներ, մասնավորապես՝ ՌԴ-ում ՀՀ քաղաքացի հանդիսացող անօրինական միգրանտներին վերաբերող հարցեր, ՌԴ քաղաքացի հանդիսացող և ՀՀ-ում մշտական բնակություն ունեցող միգրանտներին վերաբերող հարցեր։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քննարկումները։

Նմանատիպ նյութեր