211652_close_icon

Մյանմարում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 2,056-ի

views-count595 դիտում article-date 16:27 31-03-2025
Մյանմարում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 2,056-ի, հայտնում է AFP-ն։ Ավելի քան 3,900 մարդ վիրավոր է։ Եվս 270 մարդ անհայտ կորած է համարվում։ Մյանմարի ռազմական խունտան կիրակի երեկոյան հաղորդել էր առնվազն 2,028 զոհի և 3,408 վիրավորի մասին:

Նշենք, որ ավերիչ երկրաշարժից հետո Մյանմարի իշխանությունները 2025 թվականի մարտի 31-ից մինչև ապրիլի 6-ը մեկշաբաթյա համազգային սուգ են հայտարարել։

Անցած ուրբաթ Մյանմարում 7,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, ցնցումները զգացվել են հարևան հինգ երկրներում, այդ թվում՝ Թաիլանդում։ Մարտի 30-ին չինական «Սինհուա» գործակալությունը, վկայակոչելով իշխանություններին, հայտնել է, որ Մյանմարում երկրաշարժի զոհերի թիվը հասել է մոտավորապես 1,700-ի, 3,400մարդ վիրավորվել է, ևս 300-ը՝ անհետ կորել։

Նմանատիպ նյութեր