Մարտին միջին ջերմաստիճանը Հայաստանում, 90 տարվա ընթացքում, բարձրացել է 3.6°C-ով, իսկ տեղումները նվազել են 2%-ով
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը հրապարակել է 2025 թվականի մարտ ամսվա կլիմայական նկարագիրը։
Այսպես՝ 2025 թվականի մարտը Հայաստանում առանձնացավ ջերմաստիճանային կտրուկ տատանումներով, դիտվեցին նոր ջերմաստիճանային ռեկորդներ և միևնույն ժամանակ ջերմաստիճանի անկումներ։ Մարտի 17-ին օդի առավելագույն ջերմաստիճանը Կապանում հասավ 31․3°C-ի, իսկ ամսվա ամենացածր ջերմաստիճանը դիտվեց մարտի 5-ին Աշոցքում՝ -23․0°C։
Միջին ամսական ջերմաստիճանը Հայաստանում կազմել է -2․8°C, որը նորմայից բարձր էր 2․9°C-ով։ 2025 թվականի մարտը վեցերորդ տաքն էր՝ սկսած 1935 թվականից։ Տեղումների ամսական քանակը՝ 45․6 մմ, մոտ էր նորմային՝ կազմելով նորմայի 92․1 %-ը։