211652_close_icon
views-count676 դիտում article-date 18:39 04-03-2024

Թուրքիայի և Թուրքմենստանի միջև ստորագրվել է բնական գազի հուշագիր

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Թուրքմենստանի նախագահի Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հանդիպմանը երկու երկրների միջև ստորագրվել են մի շարք ոլորտների վերաբերող հուշագրեր։ Փոխանցում է Ermenihaber-ը։

Մասնավորապես «Բնական գազի ոլորտում համագործակցության զարգացման և փոխըմբռնման հուշագիր», «Նավթի և բնական գազի ոլորտներում համագործակցության մտադրության մասին հռչակագիր», ինչպես նաև «Թուրքմենստանի ավիաընկերությունների և Թուրքական ավիացիոն ասոցիացիայի համալսարանի միջև փոխըմբռնման հուշագիր»։

Ըստ ստարագրված հուշագրերի՝ թուրքմենական բնական գազը կփոխադրվի  Եվրոպա Թուրքիայի տարածքով։

Հանդիպման ընթացքում Էրդողանը նշել է, որ Թուրքմենստանի հետ փոխադարձ քայլերը, որոնք բոլոր ոլորտներում օգուտ կբերեն երկու երկրներին էլ, պետք է շարունակվեն և ջանքերը մեծացվեն երկու երկրների միջև առևտրի ծավալը 5 միլիարդ դոլարի հասցնելու նպատակով։

Նմանատիպ նյութեր