211652_close_icon

Իրանի ԱԳ նախարարը ժամանել է Հռոմ՝ ԱՄՆ-Իրան բանակցությունների 2-րդ փուլին. IRNA

views-count541 դիտում article-date 10:58 19-04-2025
Իրանի Իսմալամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ժամանել է Իտալիայի մայրաքաղաք Հռոմ: Այցի նպատակը ԱՄՆ-ի հետ անուղղակի բանակցությունների երկրորդ փուլին մասնակցելն է։ Այս մասին հաղորդում է IRNA–ն։

Հիշեցնենք, որ Իրանը մշտապես հայտարարում էր, որ ԱՄՆ-ի հետ անուղղակի բանակցությունները բացառվում են: 

Սակայն Արաղչին ուրբաթ գիշերը մեկնել է Թեհրանից և այս առավոտյան ժամանել Հռոմ՝ Իրանի ատոմային ծրագրի և ԱՄՆ-ի կողմից կիրառված պատժամիջոցների չեղարկման շուրջ քննարկումներին մասնակցելու նպատակով։ 

Նմանատիպ նյութեր