211652_close_icon

Հունաստանն ու հելլենիզմը պիտի միավորվեն թուրքական օկուպացիայի դեմ. հույն արքեպիսկոպոս

views-count778 դիտում article-date 21:42 21-04-2025
Կիպրոսի հունական ուղղափառ եկեղեցու արքեպիսկոպոս Յորգիոսը Սուրբ Զատկի տոնի կապակցությամբ ուղերձ է հղել, որում անդրադարձել է Թուրքիային և Կիպրոսում բնակվող թուրքերին։ Հայտնում է ermenihaber.am-ը:

Նա նշել է․ «Այս տարի ևս Կիպրոսի հույները լիարժեքորեն չեն զգա Զատկի տոնի ուրախությունը։ Թուրք բռնապետն արդեն 51 տարի է, ինչ խաչելության է ենթարկել մեր հայրենիքը, բայց կգա մեր ազատագրման օրը»։

Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։

Իր շրջաբերականում արքեպիսկոպոսը, դիմելով Հունաստանին և ամբողջ աշխարհի հելլենիզմին, ասել է. «Անհրաժեշտ է համատեղ ջանքեր գործադրել թուրք օկուպանտներին վտարելու և հայրենիքն ազատագրելու համար»:

Նմանատիպ նյութեր