Երևանում թալանել են բժշկական համալսարանի դասախոսի «Chevrolet»-ն, վնասը կազմում է շուրջ 1, մլն 700 հազար դրամ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ ապրիլի 23-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։35-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Մելքումով փողոցի 11 հասցեում կայանված «Chevrolet» մակնիշի ավտոմեքենայից մասեր են գողացել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սամվել Խմելյանի գլխավորությամբ։
Արդեն տեղում Երևանի բնակիչ 24-ամյա Արտյոմ Մ․-ն ոստիկաններին հայտնել է, որ ապրիլի 22-ի ժամը 21:00-ից մինչև ապրիլի 23-ի ժամը 14:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Մելքումով փողոցի 11 հասցեի բակում կայանված «Chevrolet» մակնիշի ավտոմեքենայից գաղտնի հափշտակել է դիմացի թափարգելը, թվով 4 լուսարձակ, ազդանշանային համակարգ, պարկտրոնիկ համակարգը, «աբլիցվկան» և շարժիչի պաշտպանիչ թիթեղը, ինչի արդյունքում իրեն պատճառվել է 1 մլն 700 հազար դրամի նյութական վնաս:
Դեպքի փաստով ոստիկանության Մաշտոցի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Արտյոմ Մ․-ն աշխատում է Երևանի պետական բժշկական համալսարանում՝ որպես դասախոս։
Լուսանկարները ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։