Արարատի բաժնի համայնքային ոստիկանների բացահայտմամբ կանխվեց 64 փաթեթ մարիխուանայի իրացումը
Արարատի բաժնի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Երևանի Րաֆֆու փողոցի
բնակիչ 34-ամյա երիտասարդը, որը մեքենայով գտնվում էր ՈԿՖ բանավանում, իր մոտ և մեքենայում պահում և օգտագործում է թմրանյութ:
Մարտի 5-ին՝ ժամը 20:50-ին, Բանավանից ցեմենտի գործարան տանող ճանապարհին համայնքային ոստիկանները
ձերբակալեցին և, «Հյունդայի» մակնիշի մեքենայով հանդերձ, բաժին տեղափոխեցին 34-ամյա երևանցուն:
Պարզվեց, որ պահելուց և օգտագործելուց բացի երիտասարդը նաև իրացնում է թմրանյութ:
Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվեց կտորե երկու տոպրակ, որոնցից մեկը՝ 40 կարմիր, մյուսը` 24 կապույտ
կպչուն ժապավենի փաթեթներով: Սրանց մեջ եղած դեղնականաչավուն զանգվածի ընդհանուր քաշը մոտ 114 գրամ էր:
Հայտնաբերվեցին նաև նույն զանգվածով թղթե փաթեթ և մոխրացած հետքերով կաթուցիչ:
Երիտասարդը հայտնեց, որ մարիխուանան ձեռք է բերել «Տելեգրամ» հավելվածի միջոցով` դրանք տարբեր վայրերում
տեղադրելու և գումար վաստակելու նպատակով, իսկ թղթե փաթեթն ու կաթուցիչն իրենն են:
Մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք, իսկ երիտասարդը ներկայացվել է Վեդիի քննչական բաժին,
որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ` քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի հատկանիշներով: