211652_close_icon

Արտակարգ դեպք՝ Երևանում․ Գյուրջյան 14/1 հասցեում գտնվող շինհրապարակից 2 տղամարդ «Էլեկտրահարություն» ախտորոշմամբ տեղափոխվել են հիվանդանոց

views-count1543 դիտում article-date 19:23 22-04-2025
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 18-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Գյուրջյան 14/1 հասցեում հոսանքահարվելու հետևանքով «Էլեկտրահարություն» ախտորոշմամբ շտապօգնության 52 խումբը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխել 2 քաղաքացու։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն հիվանդանոց մեկնած ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները պարզել են, որ բուժօգնության տեղափոխվածները Երևանի բնակիչ 30-ամյա Արման Գ․-ն է և Արագածոտնի մարզի բնակիչ 37-ամյա Սամվել Գ․-ն։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 17։00-ի սահմաններում, «Հորիզոն-95» կազմակերպության աշխատակիցներ Արման Գ․-ն և Սամվել Գ․-ն «Գյուրջյան Այգիներ» ՍՊԸ-ի կողմից Գյուրջյան 14/1 հասցեում գտնվող շինհրապարակում վերամբարձ կռունկով աշխատանքներ կատարելիս վերևով անցնող էլ. մալուխներից էլեկտրահարվել են:

Դեպքի փաստով ոստիկանության Նոր Նորքի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր