Արտակարգ դեպք՝ Երևանում․ պարզվել է «քթոսկրի կոտրվածք» ախտորոշմամբ բուժօգնության դիմած անչափահասին նշված վնասվածքը պատճառողների ինքնությունը, ովքեր նույնպես անչափահասներ են
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 17-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժնում տեղեկություն է ստացվել, որ «քթոսկրի կոտրվածք» ախտորոշմամբ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» պոլիկլինիկա բուժօգնության է դիմել մի երեխա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները պարզել են, որ նա Երևանի բնակիչ 14-ամյա Է․ Կ․-ն է։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները պարզել են նաև, որ նույն օրը՝ ժամը 12։00-ի սահմաններում Երևանի դպրոցներից մեկում վիճաբանության ժամանակ Երևանի բնակիչներ 14-ամյա Վ․ Մ․-ն և 16-ամյա Ա․ Պ․-ն հարվածել են Է. Կ․-ի դեմքին և պատճառել նշված վնասվածքը:
Դեպքի փաստով ոստիկանության Նոր Նորքի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։