211652_close_icon

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարին զգուշացրեք, որ գալիս եմ մասնակցելու հանրային քննարկմանը, թող չփորձի փախչել. Արթուր Չախոյան

views-count2515 դիտում article-date 11:19 30-04-2025
Մասիվի թաղապետին զգուշացրեք, որ գալիս եմ մասնակցելու հանրային քննարկմանը, որը պետք է հենց ինքը վարի։

Ասեք, որ չփորձի փախչել, որ հետո չասի՝ «իրանք գիտեին, որ այդտեղ չեմ լինելու»։ Իր դեմքին եմ ասելու իր հայտարարած տան խրախճանքի պատասխանը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ակտիվիստ Արթուր Չախոյանը:

Հիշեցնենք, որ երեկ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանն ասել էր. «Հայհոյել եմ, լավ եմ արել, Մեսրոպ Մանուկյանին էլ ասում եմ՝ քաղաքական թիմիդ շարիր, էդ քարը նվեր կտամ, դրանով խփիր թիմիդ գլխին, վերջում էլ՝ ղեկավարիդ գլխին»:

Նմանատիպ նյութեր