211652_close_icon

Նոր չէ, որ պիտի իմանաք, թե իրականում ով կամ ինչ է սույն ՔՊ-ականը․ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ Արսեն Թորոսյանի մասին

views-count1708 դիտում article-date 12:16 30-04-2025
ՔՊ-ական Արսեն Թորոսյանի՝ իմպիչմնեթի գործընթաց սկսելու առաջարկով նամակը պատռելը, քաղաքական քծնանքի հերթական դրսևորումներից է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

«Այս ՔՊ-ականը վերջին շրջանում օճառը ձեռքին «լավ աշխատում է» Նիկոլ Փաշինյանին համար։ Մեկ ամիս առաջ էլ Հանրայինի եթերում արցախցիների՝ հայրենիք վերադառնալու թեմայով էր կեղտոտ մտքեր շաղ տալիս։ Մի խոսքով՝ նոր չէ, որ պիտի իմանաք, թե իրականում ով կամ ինչ է սույն ՔՊ-ականը։

Բայց խոսքս ոչ թե նրա անձի, այլ արարքի մասին է։ Պատռելով նամակը, ինչպես դա սովորաբար լինում է քծնանքի ցանկացած դրսևորման ժամանակ, Թորոսյանը պարզապես արջի ծառայություն է մատուցել Նիկոլ Փաշինյանին։

Որովհետև եթե դավաճանների իշխանության նպատակն իմպիչմենթի գործընթացը հենց բնում խեղդելն է, ապա նման արարքով Թորոսյանը պարզապես զրկում է ընդդիմադիր պատգամավորներին այդ առաջարկի հանդեպ թեկուզ աննշան արհամարհական վերաբերմունք ցուցաբերելու հնարավորությունից։ Ի վերջո, ո՞վ կցանկանա իր անունն Արսեն Թորոսյանի անվան կողքը դրվեր»,-գրել է նա։

Նմանատիպ նյութեր