Ունենք մեզ անհանգստացնող գլխի վնասվածք. բժիշկը՝ Արթուր Չախոյանի առողջական վիճակի մասին
Կարելի է ասել հիմնական հետազոտությունները ավարտված են, ունենք որոշակի մարմնական վնասվածքներ, հետագա դինամիկ հսկողության և վիճակը ավելի ռեալ գնահատելու համար առաջարկվել է հիվանդանոցային հսկողություն և բուժում: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ փոխտնօրեն Պետրոս Մանուկյանը՝ անդրադառնալով Արթուր Չախոյանի առողջական վիճակին և վնասվածքներին:
«Եթե ցանկություն կլինի, կհոսպիտալացվի նյարդավիրաբուժական բաժանմունքում հետագա հսկողության և բուժման նպատակով: Ունենք աչքի շրջանում փոքր գեմատոմա և փոքր սալջարդեր և ունենք մեզ անհանգստացնող գլխի վնասվածք, որը դինամիկ հսկողության կարիք ունի։ Դինամիկ հսկողության կլինի, որ հետագայում մենք կարողանանք ավելի օբյեկտիվ գնահատել և տալ իր վնասվածքի ծանրության աստիճանը՝ վիճակի և հետագա բուժման անհրաժեշտության մասին: Առնվազն գոնե 24 ժամ հետո նորից կնկարենք, կտեսնենք, համակարգչային շերտագրությունը, հետազոտությունը, տեսնենք մենք դինամիկորեն ինչ ունենք: Այս պահին դեռ գտնվում է անհետաձգելի ընդհանրարանում, որոշում կայացնելուց հետո կգնա պալատ»,- նշեց նա:
Հիշեցնենք, որ այսօր Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը և թաղապետարանի աշխատակցիները ծեծի են ենթարկել ակտիվիստ Արթուր Չախոյանին: