211652_close_icon
views-count74168 դիտում article-date 23:26 13-01-2014

28-ամյա պայմանագրային զինծառայողը Տավուշ գյուղում խեղդելով սպանել է 26-ամյա կնոջը

Այսօր` հունվարի 13-ին, արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 13:00-ից 14:00-ի սահմաններում ՀՀ ՊՆ Տավուշի մարզի ռազմական ոստիկանություն է մեղայականով ներկայացել Տավուշի մարզի Տավուշ գյուղի բնակիչ 28-ամյա Հովսեփ Իսրաելյանը և հայտնել, որ գյուղի իրենց տանը սպանել է իր կնոջը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Հ. Իսրաելյանի տուն են մեկնել զինվորական ոստիկանության և կայազորի դատախազության ծառայողները ովքեր նրա տանը հայտնաբերել են 26-ամյա Հասմիկ Զաքինյանի դին: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն Հ. Զաքինյանը մահացել է խեղդամահ լինելու հետևանքով: Ֆոտոլրագրողի տեղեկություններով Հ. Իսրաելյանը 3 տարվա պայմանագրային զինծառայող է և ունի 2 անչափահաս երեխա` 4 տարեկան տղա, 6 տարեկան աղջիկ: Թե ինչն է եղել ամուսնու կողմից կնոջը խեղդամահ անելով սպանելու պատճառը, դա պարզ կլինի նախաքննության ընթացքում:

Նմանատիպ նյութեր