Լրագրողները «ձիու քայլ» արեցին Տարոն Մարգարյանին՝ գրոհելով քաղաքապետարանը
Այսօր՝ հունվարի 13-ին, Երևանի քաղաքապետարանում էին հավաքվել մեծ թվով ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, որոնց Հին Նոր տարին շնորհավորեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Սակայն լրագրողները քաղաքապետին հայտնեցին, որ այս տարի քաղաքային իշխանությունների ու վարչական շրջանների պատասխանատուների աշխատանքները լինելու են իրենց ուշադրության կենտրոնում ու լավ կանեն ձիու հեզությամբ ու իմաստությամբ բարիքներ գործեն երևանիցների համար: