211652_close_icon
views-count40411 դիտում article-date 15:20 18-01-2014

Նաիրիի ոստիկանները Քասաղ գյուղի տներից մեկում հայտնաբերել են այրվածքների հետքերով տղամարդու դի

Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:30-ի սահմաններում Քասաղի գյուղապետ Արայիկ Մկրտչյանն ահազանգել է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ նշված գյուղի Խաչանովի 2-րդ փողոցի տներից մեկի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսազանգերին: Ինչպես Քասաղ գյուղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանած փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները նշված փողոցի թիվ 10ա տան պատուհանը կոտրելով ներս են մտել և տան ծխնելույզի տակ գտնվող բազմոցի վրա հայտնաբերել են Աշոտ Ստեփանյանի դին՝ դեմքի և մարմնի տարբեր հատվածներում ստացած այրվածքների հետքերով: Այս պահին ժամանել է ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ Նաիրիի ոստիկանապետ Սեյրան Մարտիրոսյանի գլխավորությամբ: Տեղում են նաև համայնքի ղեկավարը և Եղվարդի շտապ օգնության բրիգադը: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Նաիրիի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Սամվել Քոլայանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Այս պահին օպերատիվ քննչական խմբի հետ աշխատում է նաև քրեագետը, իսկ դատական բժիշկը քիչ անց կժամանի դեպքի վայր: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր