211652_close_icon
views-count1641 դիտում article-date 22:12 15-01-2014

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարվում է շաքարից և գազավորված ըմպելիքներից

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտարարել է, որ մեկ օրով ամբողջությամբ հրաժարվում է շաքարից և գազավորված ըմպելիքներից, հաղորդում է Euronews-ը: Այս կերպ վարչապետն ուզում է հասարակության ուշադրությունը հրավիրել գիրության խնդրին: «Ավելորդ քաշը և դիաբետը այս պահին համարվում է ամենագլխավոր մարտահրավերը առողջապահության ոլորտում: Մենք շատ լուրջ ենք վերաբերվում այդ խնդրին և ամեն ինչ կանենք մեզանից կախված», — հայտարարել է Քեմերոնը: Խորհրդարանում կայացած հանդիպման ժամանակ պատգամավորներից մեկն ի պատասխան նրա հայտարարության առաջարկել էր նրան ինքը մասնակցի քաղցրավենիքից հրաժարվելու ակցիային: «Կարծում եմ այդ որոշմանը կսատարի նաև իմ տիկինը, այնպես, որ ես համաձայն եմ: Կարծում եմ իմ մոտ կստացվի», — ի պատասխան ասել է Քեմերոը:.

Նմանատիպ նյութեր