211652_close_icon

Հայ Առաքելական եկեղեցու Մեծ Բրիտանիայի թեմը հայ գերիների հարցով դիմել է Բրիտանիայի վարչապետին

views-count1951 դիտում article-date 21:34 12-03-2025
Հայ Առաքելական եկեղեցու Մեծ Բրիտանիայի թեմի առաջնորդ Տեր Հովակիմ Եպիսկոպոս Մանուկյանն ու քրիստոնյա առաջնորդները նամակով դիմել են Մեծ Բրիտանիայի վարչապետին՝ կոչ անելով քայլեր ձեռնարկել Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակման համար:

«Արցախից 120,000 հայերի բռնի տեղահանումից հետո, 2023 թ-ին Ադրբեջանը կամայականորեն ձերբակալել, կալանքի տակ է առել և շինծու մեղադրանքներ է առաջադրել Արցախի քսաներեք պաշտոնյաների, ռազմագերիների և քաղաքացիական անձանց նկատմամբ: Նրանք ենթարկվել են և շարունակում են ենթարկվել դաժան վերաբերմունքի»,- ասվում է նամակի մեջ։

 

Նմանատիպ նյութեր