211652_close_icon
views-count77886 դիտում article-date 10:25 16-01-2014

29-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում Ոստիկանության ակադեմիայի դիմաց Mercedes-ով բախվել է ծառին. փրկարարները վիրավորին մեքենայից դուրս են բերել հատուկ տեխնիկայի օգնությամբ

Այսօր՝ հունվարի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում : Ժանը 03:30-ի սահմաններում ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իսակովի պողոտայում՝ ոստիկանության ակադեմիայի մոտ, Mercedes մակնիշի 34 ԼՏ 692 համարանիշի ավտոմեքենան բախվել է ծառին ևկան վիրավորներ: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կարճ ժամանակում դեպքի վայր են ժամանել 1-03 ծառայության բժիշկները, ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողներն ու արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 17 հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները՝ 1 մարտական հաշվարկով: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բժիշկները տեղում առաջին բուժօգնությունն են ցուցարեբերել ավտոմեքենայի վարորդ, 29-ամյա Խաչատուր Հովսեփյանին և ավտոմեքենայում արգելափակված ուղևոր, Երևան քաղաքի Աճառյան փողոցի բնակիչ, 29-ամյա Մարատ Վարդանյանին: Ֆոտոլրագրողը հայտնում է, բժիշկների միջամտությունից հետո փրկարարները գրեթե 1 ժամ աշխատանքներ կատարեցին հատուկ տեխնիկայով, մինչև որ կարողացան մասնատել ավտոմեքենան, որից հետո շտապօգնությունը վիրավոր Մ. Վարդանյանին տեղափոխեց Մալաթիա բժշկական կենտրոն: Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում էր ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Միշա Մովսիսյանը, ում հանձնարարականով վարորդը տեղափոխվեց բժշկական փորձաքննության, որտեղ էլ պարզվել է, որ նա գտնվում է ոչ սթափ վիճակում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան քարշակի օգնությամբ տեղափոխվեց Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր