211652_close_icon
views-count289179 դիտում article-date 09:57 18-01-2020

Ողբերգական ավտովթար Երևանում. 24-ամյա վարորդը Mercedes-ով ոստիկանության էրեբունու բաժնի մոտ բախվել է կայանված մեքենային, այնուհետև տապալել ծառն ու բախվել էլեկտրասյանը. նրա դին մեքենայից դուրս են բերել փրկարարները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 18-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:20-ի սահմաններում Երևան քաղաքի Նոր Արեշ թաղամասի բնակիչ, 24-ամյա Հենրի Մարկոսյանը իր վարած Mercedes մակնիշի 70 OA 370 համարանիշի ավտոմեքենայով Խորենացի փողոցում՝ ոստիկանության Էրեբունու բաժնի հարևանությամբ, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է ճանապարհի թույլարտրելի հատվածում կայանված Lada մակնիշի 01 RF 088 համարանիշի ավտոմեքենային, այնուհետև առաջ ընթանալով՝ բախվել է «Սանիթեք» ընկերության աղբամաններին և առաջ ընթանալով, բախվել ծառին, կոտրել այն, այնուհետև բախվել թիվ 80 էլեկտրասյանն ու մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է: Նրա դին ավտոմեքենայից դուրս են բերել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հատուկ փրկարարական աշխատանքներ իրականացնող թիվ 17 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները: Դեպքի վայր է ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության պետ Վահան Էվինյանը: Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել ՃՈ 1-ին սպայական գումարտակի 5-րդ դասակի ավագ տեսուչ Արտյոմ Սիմոնյանն ու տեսուչ Արմեն Գրիգորյանը: Նշված հատվածում երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել էր: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Արտաշես Վանյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Անդրանիկ Փարսադանյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Օպերատիվորեն ժամանել էին նաև «Ռոսգոսստրախ» ապահովագրական ընկերության ներկայացուցիչները: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան քարշակի միջոցով տեղափոխվեց Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 132+
132+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր