211652_close_icon
views-count1654 դիտում article-date 14:06 18-01-2014

Ատլանտյան օվկիանոս մոտ 6 տոննա նավթ է թափվել

Hibernia նավթ արդյունահանող հարթակում նավթի արտահոսք է տեղի ունեցել, ինչի հետևանքով Ատլանտյան օվկիանոս է թափվել մոտ 6 տոննա նավթ: Այս մասին հայտարարել է կանադական Նյուֆաունդլենդ և Լաբրադոր մարզերի ղեկավարությունը, հայտնում է ITAR-TASS-ը: Հայտարարությունում նշվում է, որ արտահոսքը տեղի է ունեցել դեկտեմբերի վերջին և դադարել է հունվարի 1-ին: Ներկա պահին հետաքննություն է անցկացվում` պարզելու, թե Hibernia Management and Development ընկերության հարթակի սեփականատեր ինչ մեթոդով է որոշել օվկիանոս թափված նավթի ծավալը: Նշենք, որ հարթակը գտնվում է Նյուֆաունդլենդ կղզու Սենթ-Ջոնս նավահանգստային քաղաքից 315 կմ արևելք:

Նմանատիպ նյութեր