211652_close_icon
views-count3599 դիտում article-date 11:18 04-10-2016

Հյուսիսային ծովն է թափվել 95 տոննա նավթ. BP

Բրիտանական գազանավթային British Petrolium ընկերությունը պաշտոնական իր կայքում հայտնել է, որ Հյուսիսային ծովում՝ Clair պլատֆորմի վրա առաջացած տեխնիկական անսարքության պատճառով նավթի հսկայական ծավալի արտահոսք է տեղի ունեցել, հաղորդում է gazeta.ru-ն։ Ընկերությունը տեղեկացրել է ծովը 95 տոննա նավթի թափման մասին։ Ըստ տեղեկությունների՝ 1 ժամվա ընթացքում հաջողվել է դադարեցնել նավթի արտահոսքը, սակայն մամուլի հաղորդագրության մեջ ասվում է, որ «ներկա պահին աղտոտված ջրի խնդիրը լուծելու ամենահարմար տարբերակն է՝ թույլ տալ թափված նավթը բնական ձևով տարածվի ծովում, սակայն մենք պատրաստվում ենք այլ միջոցներ ձեռնարկել անկանխատեսելի հանգամանքի դեպքում»։ Clair պլատֆորմը տեղակայված է Շոտլանդական կղզիներից 75 կմ դեպի արևմուտք։ Ընկերությունում պարզաբանել են, որ թափված նավթը շարժվում է հյուսիսային ուղղությամբ։

Նմանատիպ նյութեր