Թուրքիայի ՆԳՆ-ի համակարգում շարունակվում են զանգվածային հեռացումներն աշխատանքից, որոնք սկսվեցին 2013 թվականի դեկտեմբերի 17-ին երկրում սկիզբ առած հակակոռոիպցիոն գործողությունների անցկացմամբ:
Տեղեկության համաձայն այսօր առավոտյան հայտնի դարձավ Անկարայում և նրան հարակից բնակավայրերում ևս 80 ոստիկանների իրենց աշխատանքից հեռացվելու մասին:
Թուրքիայի ՆԳՆ համակարգում կրճատումների և փոփոխությունների նախորդ ալիքը տեղի է ունեցել հունվարի 15-ին, երբ իրենց պաշտոններից զրկվեցին երկրի ոստիկանության գլխավոր վարչության 6 բաժինների ղեկավարներ: