Թուրքիայում hեղաշրջումից հետո 12.000-ից ավելի ոստիկան է հեռացվել աշխատանքից
Իսլամի քարոզիչ, FETO կազմակերպության ղեկավար Ֆեթուլլահ Գյուլենի դեմ պայքարի շրջանակներում Թուրքիայում ոստիկանական համակարգից հեռացվել է 12.700 աշխատակից, գրում է թուրքական Milliyet թերթը։
Վերջիններս մեղադրվում են հուլիսի 15-ին այդ երկրում կազմակերպված ռազմական հեղաշրջման մեջ։
Հիշեցնենք, որ հուլիսի 20-ից Թուրքիայում եռամսյա արտակագ դրություն էր հայտարարված, սակայն օրեր առաջ այդ երկրի ազգային անվտանգության խորհուրդը, որի նիստին ներկա է գտնվել նաև նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որոշում կայացվեց քննարկել արտակարգ դրությունը երկարաձգելու մասին հարցը։