Տաջիկստանում 20 ոստիկան աշխատանքից հեռացվել է ավելորդ քաշի պատճառով
Տաջիկստանում 20 ոստիկան հեռացվել է աշխատանքից ավելորդ քաշի պատճառով: Այդ մասին գրում է РИА Новости-ն:
Ինչպես հայտնում է աղբյուրը` երկիրը գեր ոստիկանների դեմ պայքար է սկսել և հայտարարել, որ կան որոշակի կանոններ: Ոստիկանը պետք է ունենա համապատասխան տեսք:
Ոստիկաններին նախ զգուշացրել են, հետո հեռացրել նրանց, ովքեր կարճ ժամանակահատվածում չեն կարողացել նիհարել: