211652_close_icon
views-count31787 դիտում article-date 10:25 19-01-2014

Խոշոր հրդեհ` Երևանում, ժամանել էին շտապօգնության և հրշեջ ծառայության մի քանի բրիգադներ. կան վիրավորներ

Այսօր` հունվարի 19-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:00-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արցախի պողոտայի թիվ 8/2 շենքի բնակարաններից մեկում խոշոր հրդեհ է առաջացել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրդեհի վայր են ժամանել ՀՀ ԱԻՆ ՓԾ թիվ 2-րդ և 3-րդ հրշեջ փրկարարական ջոկատները` 1 մարտական հաշվարկով, ինչպես նաև թիվ 8 հրշեջ փրակարարական ջոկատի ավտոսանդուղքը: Ֆոտոլրագրողը հայտնում է ,որ հրդեհը բռնկվել է նշված շենքի 10-րդ հարկի թիվ 40 բնակարանի բնակիչ 43-ամյա Կարեն Չարչյանին պատկանող բնակարանում: Վերջինս տաբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել է Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն, որտեղ ըստ նախնական տեղեկությունների առողջական վիճակը գնահատվում է ծանր: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մինչ կժամանեին հրշեջները, բնակիչներն իրենց ուժերով Մուրացան մանկական հիվանդանոց են տեղափոխել 6-ամյա Դիաննա Չարչյանին և 16-ամյա Հենրի Չարչյանին, որտեղ նրանք ստանալով անհրաժեշտ բուժօգնություն, դուրս են գրվել: Կարճ ժամանակում ժամանել են 1-03 շտապօգնության մի քանի բրիգադներ, ովքեր մինչև վերջին պահը մնացել են դեպքի վայրում: Հրշեջների կանչով ժամանել են նաև Էլեկտրոցանցի և գազի ծառայության աշխատակիցները, ովքեր ժամանակավորապես հոսանքազրկել են շենքը, իսկ գազի ծառայողները` շենք սնուցող գազախողովակը ժամանկավորապես փակել են: Հրդեհի տարածումը կանխելու նպատակով լրացուցիչ հրդեհի վայր են ժամանել թիվ 1 հրշեջ փրկարարական ջոկատը` 1 մարտական հաշվարկով և բերվել է ջրատար մեքենա: Ժամանել էին նաև ԱԻՆ Երևանի հրդեհային և տեխնիկական անվտանգության մասնագետները: Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, դա պարզ կլինի փորձաքննության արդյունքներից հետո: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր