211652_close_icon
views-count18414 դիտում article-date 22:26 19-01-2014

Եղվարդ-Երևան ավտոճանապարհին բախվում են Audi A6-ն ու Opel-ը, վերջինս գլխիվայր շրջվում է. ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ

SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ, թե ինչպես է տեղի ունեցել այս տարվա հունվարի 6-ին, Եղվարդ-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած խոշոր ավտովթարը: Ինչպես ավելի վաղ վթարի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հունվարի 6-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում Եղվարդ-Երևան ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում բախվել էին Opel մակնիշի 34 MD 492 համարանիշի և Audi A6 մակնիշի 999 ԼՏ 01 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, բախման հետևանքով Opel-ը գլխիվայր շրջվել էր: Կարճ ժամանակում վթարի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Նիկողայոս Եղիազարյանի գլխավորությամբ: Ժամանել էին նաև 1-03 շտապ օգնության բուժանձնակազմը, ովքեր վարորդներին զննելուց հետո հայտնել էին, որ վարորդները հրաժարվում են բժշկական օգնությունից: Փաստի առթիվ ՃՈ 3-րդ վաշտի հետաքննիչի կողմից նյութեր էին նախապատրաստվում և պարզվում էր վարորդների ինքնությունը: Ըստ նախնական տեղեկությունների վթարի մեղավորը եղել էր Opel-ի վարորդը, ով ճանապարհի մերկասառույցի պատճառով ընկել էր սահքի մեջ և բախվել հանդիպակաց ուղեմասով երթևեկող Audi A6 մակնիշի ավտոմեքենային: Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր