211652_close_icon
views-count2380 դիտում article-date 14:10 22-01-2014

Ռուսաստանում ադրբեջանցին պատվիրել էր հարազատ եղբոր սպանությունը

Ռուսաստանի Դաշնության Կեմերովի շրջանի ոստիկանության հետաքննչական կոմիտեն ավարտել է Կեմերովի շրջանում տեղի ունեցած պատվերով սպանության հետաքննությունը: Պարզվել է, որ Ադրբեջանի 44-ամյա և 30-ամյա բնակիչների միջև, ովքեր նաև հարազատ եղբայրներ էին, կոնֆլիկտ է տեղի ունեցել պարտքերի պատճառով: Ավագ եղբայրը հարցը լուծելու հեշտ տարբերակ է գտել. նա վարձու մարդասպանին 250,000 ռուբլու դիմաց պատվիրել է սպանել իր եղբորը, ով գումար էր վերցրել իրենից և չէր վերադարձնում, իսկ ավելի ուշ սպանվածի արազատները հայտնում են ոստիկանությանը նրա անհայտանալու մասին: Ոորոնողական աշխատանքների արդյունքում հաջողվում է ձերբակալել և՛ մարդասպանին, և՛ սպանությունը պատվիրողին:

Նմանատիպ նյութեր