211652_close_icon
views-count2421 դիտում article-date 20:20 20-08-2015

Ռուսաստանում երկու տատիկներ պատվիրել են իրենց ընկերուհու սպանությունը

ՌԴ Ալթայի երկրամասում ձերբակալվել են երկու կանայք, որոնցից մեկը 72, իսկ մյուսը 81 տարեկան է: Քննության տվյալներով՝ նրանք պատվիրել են իրենց ծանոթի՝ 70-ամյա մի կնոջ սպանությունը: Տատիկները որոշել են դիմել տեղացիներից մեկին՝ սպանության համար առաջարկելով 10 հազար ռուբլի: Տղամարդն էլ տատիկների մտադրության մասին հայտնել է ոստիկանություն: Ցուցմունք տալիս նրանցից մեկը խոստովանել է, որ «զոհը» պարզապես ազդել է իր նյարդերի վրա:

Նմանատիպ նյութեր