211652_close_icon
views-count1503 դիտում article-date 19:49 23-01-2014

ՀՀ դեսպան Ապիտոնյանն իր հավատարմագրերն է հանձնել Շվեդիայի թագավորին

Հունվարի 22-ին Շվեդիայում ՀՀ դեսպան Արտակ Ապիտոնյանն իր հավատարմագրերը հանձնեց Շվեդիայի թագավոր Կառլ 16-րդ Գուստավին։ Թագավորական պալատում տեղի ունեցած հանդիսավոր արարողությանը հաջորդեց Կառլ 16-րդ Գուստավի և դեսպան Ապիտոնյանի առանձնազրույցը: Շնորհավորելով դեսպան Ապիտոնյանին՝ Կառլ 16-րդ Գուստավը իր գոհունակությունը հայտնեց Ստոկհոլմում Հայաստանի Հանրապետության դեսպանության բացման կապակցությամբ՝ համոզմունք հայտնելով, որ այն, ինչպես նաև Երևանում Շվեդիայի դեսպանության բացումը մեծապես կնպաստեն երկու երկրների միջև հարաբերությունների հետագա զարգացմանը։ Դեսպան Ապիտոնյանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշեց, որ մեծ պատիվ է լինել Հայաստանի Հանրապետության առաջին ռեզիդենտ դեսպանը Շվեդիայում և ջանք չի խնայի երկու երկրների և ժողովուրդների բարեկամությունն ամրապնդելու գործում։ Երկուստեք համոզմունք հայտնվեց, որ առկա են բոլոր նախադրյալները` երկու երկրների միջև քաղաքական, տնտեսական և մշակութային համագործակցությունը որակական նոր մակարդակի հասցնելու համար։

Նմանատիպ նյութեր