211652_close_icon
views-count1065 դիտում article-date 16:20 24-10-2014

Դեսպան Մարգարյանն իր հավատարմագրերն է հանձնել Բելգիայի Թագավորին

Հոկտեմբերի 21-ին Բելգիայում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանն իր հավատարմագրերը հանձնեց Բելգիայի Ֆիլիպ Թագավորին: Հավատարմագրերի հանձնման արարողությունից հետո տեղի ունեցավ ՀՀ դեսպանի առանձնազրույցը Բելգիայի Թագավորի հետ: Շնորհավորելով ՀՀ դեսպանի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` Թագավոր Ֆիլիպը հույս հայտնեց, որ դեսպան Մարգարյանը ամենայն ջանք կգործադրի Հայաստանի և Բելգիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում առկա փոխշահավետ երկխոսությունն այսուհետ ևս շարունակելու և զարգացնելու համար: ՀՀ դեսպանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, անդրադարձ կատարեց հայ-բելգիական բարեկամական հարաբերություններին և դրանց զարգացման հնարավորություններին: Հանդիպման ընթացքում Թագավոր Ֆիլիպի խնդրանքով դեսպան Մարգարյանը ներկայացրեց ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները, ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորման ընթացքն ու տարածաշրջանում առկա իրավիճակը: Կողմերն անդրադարձան նաև Բելգիա-Հայաստան պատմականորեն ձևավորված բարեկամական հարաբերություններին, ինչպես նաև Բելգիայում հայ համայնքի առկայության փաստին

Նմանատիպ նյութեր