1232 դիտում
12:05 25-01-2014
Իսրայելում հայտնաբերվել են Հենրիխ Հիմլերի անձնական նամակները
Իսրայելում հայտնաբերվել է 3-րդ ռեյխի գլխավոր քաղաքական գործիչներից մեկի՝ Գերմանիայի ՆԳ նախարար Հենրիխ Հիմլերի անձնական արխիվը: Գերմանական Die Welt պարբերականի փոխանցմամբ՝ արխիվի մեջ եղել են Հիմլերին և նրա կնոջը՝ Մարգարետին հասցեագրված հարյուրավոր նամակներ, ինչպես նաև մինչ օրս չհրապարակված լուսանկարներ և նոթատետրեր:
Գերմանիայի Դաշնային փորձագիտական արխիվի աշխատակիցները հաստատել են, որ հայտնաբերված արխիվը կեղծ չէ: Հաստատվել է, որ Հիմլերի ստորագրությունը համընկնում է նրա այլ ստորագրությունների հետ: Ըստ պատմագետների՝ այս ամենը կարող է լույս սփռել Համաշխարհային 2-րդ պատերազմի որոշ իրադարձությունների և նացիստական ղեկավարության ներքին փոխհարաբերությունների վրա:
Փորձագետ Միխայել Վիլդտի խոսքով՝ Երրորդ ռեյխի առաջնորդների մեծ մասը, այդ թվում՝ Ադոլֆ Հիտլերը, իրենցից հետո անձնական ոչ մի փաստաթուղթ չեն թողել:
Հիմլերը 1945 թվականի մայիսի 23-ին ձերբակալվել է հակահիտլերյան ուժերի կողմից, իսկ որոշ ժամանակ անց ինքնասպան է եղել կալիումի ցիանիդի ընդունումից:
Նմանատիպ նյութեր
938 դիտում
12:47 11-06-2015
Էյնշտեյնի անձնական նամակները կվաճառվեն կալիֆորնիական աճուրդի տանը
1504 դիտում
14:09 12-10-2023
Իսրայելում Հայաստանի դեսպանությունը դիմել է Իսրայելում գտնվող հայերին
1440 դիտում
11:23 07-12-2014
Վաճառվել են Մերլին Մոնրոյի սիրային նամակները
Այս բաժնից
910 դիտում
21:53 18-12-2024
ԱՄՆ-ն մտադիր է պահպանել Չինաստանի հետ կապի բաց ուղիները
934 դիտում
20:59 18-12-2024
Մուրմանսկի մարզում մարդատար գնացքը բախվել է բեռնատարին. կան տուժածներ
883 դիտում
19:17 18-12-2024
12 տարվա դադարից հետո նախատեսվում է վերաբացել Մերսին-Հալեպ երկաթգիծը