7641 դիտում
13:45 27-01-2014
Կոտայքի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից հիվանդանոց տեղափոխված 3 վիրավորներից մեկը մահացավ
Այսօր՝ հունվարի 27-ին, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում մահացավ Աբովյան քաղաքի բնակիչ, 31-ամյա Կամո Հովսեփյանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս նշված բժշկական կենտրոն էր տեղափոխվել Հրազդանի բժշկական կենտրոնից, որտեղ էլ տեղափոխվել էր Կոտայքի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, [url=https://shamshyan.com/hy/article/140126102534/]հունվարի 25-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում:[/url] Ժամը 23:40-ի սահմաններում քաղաքացիների կողմից ահազանգ էր ստացվել Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 44-րդ կմ հատվածում՝ Հրազդան վարչական տարածքում, ավտովթար է տեղի ունեցել:
Պարզվել էր, որ ժամը 23:00-ի սահմաններում BMW մակնիշի 34 MP 824 համարանիշի ավտոմեքենայի վարորդ, Աբովյան քաղաքի բնակիչ, 31-ամյա Կամո Հովսեփյանը դեպի Երևան ընթանալիս դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել կամրջի երկաթե արգելապատնեշներին և մոտ 30 մետր գլորվելով՝ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորակում: Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ վթարի հետևանքով 3 հոգի, որից 2-ը՝ ծայրահեղ ծանր վիճակով, տեղափոխվել էին Հրազդանի բժշկական կենտրոն:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 45+
45+