211652_close_icon
views-count1024 դիտում article-date 17:55 28-01-2014

Կահիրեի Գերագույն դատարանում ռումբ է վնասազերծվել

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի Գերագույն դատարանում ինքնաշեն պայթուցիկ սարք է հայտնաբերվել, հայտնում է ITAR-TASS-ը: Ոչ մեծ չափի ռումբը գտել են զինված ուժերի աշխատակիցները` «Մուսուլման եղբայրներ»խմբավորման կողմից կազմակերպած ցույցը ցրելուց հետո: Նշենք, որ դատարանի մուտքի մոտ նրանք նախկին նախագահ Մուհամեդ Մուրսիի նոր դատավարության դեմ բողոքի ակցիա էին կազմակերպել: Իսլամիստների ցույցը կրակոցներով է սկսվել: Ոստիկանությունը միջամտել է` կիրառելով արցունքաբեր գազ: Ականատեսների վկայության համաձայն, ցույցի անկարգությունների ժամանակ բողոքի ակցիայի տեղում խմբավորման անդամները տուփ են գցել:

Նմանատիպ նյութեր