Նոր Զելանդիան մտադիր է փոխել պետական դրոշը
Այսօր Նոր Զելանդիայի վարչապետ Ջոն Կին հայտնել է, որ դրոշը փոխելու նպատակով պետության կառավարությունը քննարկում է համաժողովրդական հանրաքվեի անցկացման հարցը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
«Ակնհայտ է, որ դա ամենաառաջնային խնդիրը չէ, բայց սա այն է, ինչ կարող ենք քննարկել»,- ասել է Քեյը:
Նշենք, որ Նոր Զելանդիայի պետական դրոշը պաշտոնապես հաստատվել է 1902 թվականին: Շատ նորզելանդացիներ չեն հավանում այժմյան դրոշը, քանի որ շատ նման է Ավստրալիայի դրոշին:
Ըստ ԶԼՄ-ների, դրոշի փոփոխման համար անհրաժեշտ է սահմանադրության մեջ փոփոխություններ կատարել, քանի որ այն պետական խորհրդանիշ է: