Ռումինիայի խորհրդարանը մտադիր է փոխել պետական դրոշը
Ռումինիայի խորհրդարանի Ազգային-լիբերալ կուսակցության պատգամավորները հանդես են եկել պետական դրոշը փոխելու օրենսդրական նախաձեռնությամբ՝ առաջարկելով դրոշի կենտրոնում հավելել պետական զինանշանը և արքայական թագը։ Ինչպես տեղեկացնում է «rbk.ru»-ն, օրինագիծը հավանության է արժանացել խորհրդարանի իրավաբանական հանձնաժողովի կողմից:
Պատգամավորները պետական դրոշը փոխելու իրենց մտահղացումը հիմնավորում են այն բանով, որ դրոշը, զինանշանն ու թագը խորհրդանշում են ռումինական ժողովրդի պատմության բոլոր փուլերը: