211652_close_icon

Անասնագոմը քանդելիս զինամթերք է գտել

views-count1360 դիտում article-date 19:23 29-01-2014
Հունվարի 28-ին, ժամը 18.20-ին, ոստիկանության Եղեգնաձորի բաժնում հաղորդում է ստացվել, որ Արփի գյուղի մի բնակիչ իրենց հին անասնագոմը քանդելիս փամփուշտներ է գտել: Մեկնած օպերատիվ խմբին նա ներկայացրել է «Կարաբին» հրացանի 7,62 մմ տրամաչափի` 35, մեծ տրամաչափի 2 փամփուշտ և նռնակի պայթուցիչ: Զինամթերքը ուղարկվել է փորձաքննության: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր