211652_close_icon

Եթե առաջիկա կիրակի ընտրություններ լինեն, ՔՊ-ին ձայն կտա 11,8%-ը, 32,1%-ը չի մասնակցի ընտրություններին. GALLUP International Association-ի հարցումները

views-count1498 դիտում article-date 14:58 12-03-2025
Ներկա քաղաքական իրավիճակում արդյոք անհրաժե՞շտ են արտահերթ խորհրդարանական ընտրություններ՝ GALLUP International Association-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ-ի իրականացրած հարցումների պատկերը հետեւյալն է: Հարցվածների 44 %-ը նշել է, որ միանշանակ անհրաժեշտ են, 16,4%-ը պատասխանել է՝ ավելի շուտ անհրաժեշտ են, 10,3%-ի կարծիքով ավելի շուտ անհրաժեշտ չեն, 23,5%-ի համոզմամբ՝ ընդհանրապես անհրաժեշտ չեն: Եթե առաջիկա կիրակի լինեն խորհրդարանական ընտրություններ, ո՞ր կուսակցության կամ դաշինքի օգտին կքվեարկեք: Այս հարցին տրվել են հետեւյալ պատասխանները՝ Քաղաքացիական պայմանագրին ձայն կտա 11,8%-ը, Հայաստան դաշինքին՝ 4,7%-ը, ԴՕԿ-ին՝ 3,5%-ը, ԲՀԿ-ին՝ 2,7%-ը, Պատիվ ունեմ դաշինքին՝ 2,1%-ը: Հանրապետություն կուսակցությանը եւ ԱԺԲ-ին իր ձայնը կտա 0,7%-ը, Դաշնակցությանը՝ 0,3%-ը, ՀԱԿ-ին՝ 0,2%-ը, Լուսավոր Հայաստանին՝ 0,1%-ը: Հարցվածների 6,2%-ը ոչ մեկի օգտին չի քվեարկի, իսկ 4,7%-ը կփչացնի քվեաթերթիկը, 24,6%-ը դժվարացել է հարցին պատասխանել, 4%-ը հրաժարվել է պատասխանել, իսկ 32,1%-ն ասել է, որ չի մասնակցի ընտրություններին:

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուրում:

Նմանատիպ նյութեր