211652_close_icon
views-count11871 դիտում article-date 15:17 30-01-2014

Սյունիքի մարզում շարունակվեց Կապանի զինկոմի որդու դատավարությունը. պարզվեց, որ նա եղել է ոչ սթափ

Այսօր՝ հունվարի 30-ին, Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Կապանի նստավայրում դատավոր Նապոլեոն Օհանյանի նախագահությամբ շարունակվեց Կապանի զինկոմ Լեոնիդ Գրիգորյանի որդու՝ Էմին Գրիգորյանի դատավարությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատական նիստն ընթացել է 2 ժամից ավել, նիստին ներկայացել էին գործով անցնող վկաներից 4-ը, իսկ չէին ներկայացել 2-ը, նրանք իրենց ցուցմունքը տվեցին դատարանում: Տուժողի ներկայացուցիչը ներկայացրել էր միջնորդություն 5 500 000 դրամի փոխհատուցում ստանալու, հուղարկավորության արարողությունը կազմակերպելու և գերեզմանը սարքելու համար: Իր խոսքով հանդես եկավ զինկոմի որդին ասելով, որ ինքը չի փախել դեպքի վայրից, և գտնվել է շոկային վիճակում քանզի կորցրել էր իր ամենամոտիկ ընկերոջը: Է. Գրիգորյանը իր խոսքում նշեց նաև որ ավտովթարը տեղի է ունեցել իր մեղքով արագության գերազանցմամբ, իսկ փորձագետի որոշմամբ հաստատվեց, որ Է. Գրիգորյանը գտնվել է ալկոհոլի ազդեցության տակ: Դատարանը կայացրեց որոշում ավարտել դատաքննությունը և անցնել կողմերի վիճաբանության: Հաջորդ նիստը նշանակվեց փետրվարի 10-ին ժամը 10:00-ին: [url=https://shamshyan.com/old/arm/2013-06-02-kapan-crash-volkswagen.html]Ինչպես ավելի վաղ հայտնել էր Գ. Շամշյանը[/url], 2013 թվականի հունիսի 2-ին Սյունիքի մարզում տեղի էր ունեցել մահվան ելքով խոշոր ավտովթար: Լուսանկարները և տեսանյութը` Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 37+
37+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր