211652_close_icon
views-count1115 դիտում article-date 21:38 31-01-2014

Ուկրաինայի ոստիկանները փորձում են ձերբակալել «Եվրամայդանի» ակտիվիստներին

Կիևի վերջին տվյալների համաձայն, ոստիկանները ձերբակալման հրամանով հիվանդանոց են եկել, որտեղ գտնվում է «Եվրամայդանի» ակտիվիս Դմիտրի Բուլատովը, հայտնում է BBC-ն: Ըստ Ուկրաինայի ՆԳՆ կայքի հայտարարության, բացի Բուլատովից, հետախուզվում են «Բատկիվշչինա» կուսակցության պատգամավոր Անատոլի Գրիցենկոն և «Спільної справи»-ի ղեկավար Ալեքսանդր Դանիլյուկը: ՆԳՆ-ի կայքի տվյալների համաձայն, դատարանը որոշել է ձերբակալել Գրիցենկոյին, քանի որ նա թաքնվել է: Ալեքսանդր Դանիլյուկին դատարանը որպես խափանման միջոց սահմանել է կալանք: Երկու ակտիվիստների վրա քրեական գործ է հարուցվել Ուկրաինայի ՔՕ 294 հոդվածի 2-րդ մասով` զանգվածային անկարգությունների կազմակերպում, որը մարդկանց մահվան պատճառ է դարձել:

Նմանատիպ նյութեր