211652_close_icon

Կիևում այրել են «Եվրամայդանի» ակտիվիստին ձերբակալելու հրաման տված դատավորի ավտոմեքենան

views-count1647 դիտում article-date 20:30 01-02-2014
Ուկրաինական լրատվամիջոցները հայտնում են, որ այսօր կեսօրին Կիևի Ազատության պողոտայում անհայտ անձինք այրել են այն դատավորի ավտոմեքենան, ով կարգադրել էր ձերբակալել Եվրամայդանի ակտիվիստ Դմիտրի Բուլատովին: Աղբյուրի խոսքով՝ ոստիկաններին հաջողվել է ձերբակալել ավտոմեքենան այրողներից մեկին: Վերջինս Վրաստանի 28-ամյա քաղաքացի է, ով 3 ամիս առաջ Ուկրաինա է ժամանել: Խուզարկման արդյունքում նրա մոտից հայտնաբերվել են պայթուցիկ նյութերով լի շշեր և կրակայրիչ: Վրացու նկատմամբ հարուցվել է քրեական գործ Ուկրաինայի քր.օր-ի 194 հոդվածի 2-րդ մասով (այրելու միջոցով ունեցվածքը դիտավորյալ վնասելը):

Նմանատիպ նյութեր